Ես սպասում եմ քեզ...Ինչքան եմ քեզ կարոտում, ինչքան եմ քեզ սպասում, մատներս դողում են քո մարմնի օտար ջերմության կարոտից, աչքերս արցունքոտվում են անծանոթ աչքերիդ օտարությունից: Հոգիս հիվանդ է. իմ սիրուն այնպե՜ս անտարբեր է քո սիրտը… Ձեռքերս խլում եմ ինձնից, որ դողը հանկարծ սրտիս չանցնի… Ոտքերս ապստամբում են, ինձ դուրս քշում միակ անկյունից, դռնեդուռ են ինձ գցում ու ստիպում, որ քեզ փնտրեմ… Դարձել եմ հիվանդ թափառաշրջիկ. ում որ տեսնում եմ, քո անունն եմ տալիս, տեղդ հարցնում… Խելա՜ռ սիրտ, դու կարծում ես` նրան բոլորը գիտե՞ն, խև՜ սիրտ, նրան միայն դու գիտես և որտեղ մարդ ես տեսնում, ինձ մոտն ես տանում, որ հարցնեմ տեղն այն աղջկա… Հանդարտվի՜ր, թո´ղ խենթությունդ, ախր այն գեղեցկուհին գուցե չկա, գուցե չի էլ եղել բնավ… Փողոցներն ընկած քո հասցե
... Կարդալ շարունակությունը »
Չխանգարեց...ոչինչ, ոչ ոք, երբեք... Ես ավելի համբերատար ու համառ գտնվեցի , քան կարծում էին շատերը: Ինքը գնաց` առանց բացատրության, ես չփնտրեցի էլ պատճառներ, ինքը գնաց` առանց հասկանալու իրա տված ցավի չափը` ես էլ չեմ արդարացնում իրան: Ես շարունակում եմ կյանքս: Գուցե միքիչ տխրությամբ, բայց միայն հիշելը կմնա: Շատերը նայեցին ինձ ու ասեցին, որ ես թուլացել եմ ու որպես հակառակ իրանց կարծիքին` ես ժպտացի: Ոչինչ չխանգարեց: Ես չշրջվեցի անգամ իմանալու համար, թե ո՞ր մեկն է չարախոսում, իրանքհիմար էին, որովհետև չգիտեին, որ անգամ ետևից աչքեր ունեմ: Ես ստում եմ գուցե, ասելով, որ ոչինչ չի խանգարում ժպտալ, դա օգնող սուտ է , դա արդարացնումա ինձ ու շատ շատերին, ովքեր եղան իմ կյանքում: ... Կարդալ շարունակությունը »
Կյանքը նման է գրքի... թերթել, թերթել, թերթել և այսպես շարունակ, բայց ցանկության դեպքում կարող ես գրքի էջերը ետ թերթել և նորից վերանայել, հասկանալ ճիշտը, ըմբռնել և նորից շարունակել ընթերցել: Սակայն այդ հնարավորությունները մեզ կյանքում տրված չեն: Չես կարող գործել որևէ արարք, որոշ ժամանակ հետո ետ գնալ և մտածել արժեր այն անել թե ոչ, կամ ճիշտ եմ դատել տվյալ պահին, որ այդպես եմ գործել: Գիրքը ընթերցելու ժամանակ մենք տեսնում ենք թե ինչպեսէ շատ արագ զարգանում հերոսների կյանքի իրադարձությունները, թե ինչպես են նրանք կյանքը անցկացնում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին փնտրելով և չանցած մի քանի թերթ արդեն տեսնում ենք, որ գտել է այն, ինչը մենք փորձում ենք գտնել տարիներ շարունակ: Փնտրածը պարտադիր չի լինի նյութական արժեք այն կարող է լինել նայև հոգևոր և սոցիալական: Մենք փնտրում ենք տարբեր ճանապարհներ երիտասարդ
... Կարդալ շարունակությունը »
Նա մենակ էր, լռում էր, ձայն չէր հանում, քամու երաժշտության տակ իր երգն էր երգում, երգում էր նա և օրոր էր ասում, օրոր էր ասում իրեն, որպեսզի քնի մեղմ քամու տակ ու այլևս չարդնանա:
Նա հոգնել էր այս կյանքից, հոգնել էր բոլորից, չէր ցանկանում որևէ ձայն լսել, միայն քամու երաժշտության տակ օր
... Կարդալ շարունակությունը »