Կայքի մենյու
Block title
Verification: 4704aad9c66273fd
Մենք օդնօլասմնիկոմ
Bloh News
Block title
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 15 » Ես ալևս քեզ չեմ սպասում
15:23
Ես ալևս քեզ չեմ սպասում
Ես սպասում եմ քեզ...Ինչքան եմ քեզ կարոտում, ինչքան եմ քեզ սպասում, մատներս դողում են քո մարմնի օտար ջերմության կարոտից, աչքերս արցունքոտվում են անծանոթ աչքերիդ օտարությունից: Հոգիս հիվանդ է. իմ սիրուն այնպե՜ս անտարբեր է քո սիրտը… Ձեռքերս խլում եմ ինձնից, որ դողը հանկարծ սրտիս չանցնի… Ոտքերս ապստամբում են, ինձ դուրս քշում միակ անկյունից, դռնեդուռ են ինձ գցում ու ստիպում, որ քեզ փնտրեմ… Դարձել եմ հիվանդ թափառաշրջիկ. ում որ տեսնում եմ, քո անունն եմ տալիս, տեղդ հարցնում… Խելա՜ռ սիրտ, դու կարծում ես` նրան բոլորը գիտե՞ն, խև՜ սիրտ, նրան միայն դու գիտես և որտեղ մարդ ես տեսնում, ինձ մոտն ես տանում, որ հարցնեմ տեղն այն աղջկա… Հանդարտվի՜ր, թո´ղ խենթությունդ, ախր այն գեղեցկուհին գուցե չկա, գուցե չի էլ եղել բնավ… Փողոցներն ընկած քո հասցեն եմ փնտրում, ում որ տեսնում` տանդ տեղն եմ հարցնում… Դու հաստատ կաս, ապրում ես ինչ-որ մի տեղ, ինձնից թաքուն, աննկատ, գուցե այս պահին ուրիշ մեկի ձեռքերն ես շոյում, ուրիշ մեկին ես համբուրում… Մատներս դողում են սիրուց, քեզ տեսնելու տենչից… Մատներս այրում է օտար մարմնիդ սառնությունը… Դողում եմ կարոտից, քեզ դեռ չգտած` կորցնելու վախից… Ո՞վ գիտի, գուցե դու չկաս ու չես էլ եղել: Իսկ գուցե ապրում ես ու շոյում ես  ուրիշին… Գոնե մի պահ հայտնվի'ր… Թեկուզ մերժիր, բայց հայտնվիր, որ մատներս տեսնեն, որ սիրտս զգա, թե ում է փնտրում, կարոտում, երազում… Մատներս հավաքել են իրենց ողջ ջերմությունը, քեզ են սպասում. թեկուզ մերժիր, բայց մի ակնթարթ գոնե հայտնվի՜ր…  Հենց գաս, կաղոթեմ, որ աչքերդ փակվեն ու հեգ մատներս քեզնից թաքուն մի անգամ մարմնիդ դիպչեն… Բայց դու հաստատ ապրում ես մի տեղ ու շոյում ես վարսերն ուրիշի…
Արդեն հոգնել եմ իմ կրակոտ մտածելակերպից,  ես ալևս քեզ չեմ սպասում, ես կսկսեմ մի նոր կյանք: <<Ես ալևս քեզ չեմ սպասում>>:
Դիտումներ: 506 | Ավելացրեց: ARSEN | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 HAYKUHI  
0
EHHHHHHHHHHHHHHH

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 24
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
 
 
Copyright MyCorp © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz