Չխանգարեց...ոչինչ, ոչ ոք, երբեք... Ես ավելի համբերատար ու համառ գտնվեցի , քան կարծում էին շատերը: Ինքը գնաց` առանց բացատրության, ես չփնտրեցի էլ պատճառներ, ինքը գնաց` առանց հասկանալու իրա տված ցավի չափը` ես էլ չեմ արդարացնում իրան: Ես շարունակում եմ կյանքս: Գուցե միքիչ տխրությամբ, բայց միայն հիշելը կմնա: Շատերը նայեցին ինձ ու ասեցին, որ ես թուլացել եմ ու որպես հակառակ իրանց կարծիքին` ես ժպտացի: Ոչինչ չխանգարեց: Ես չշրջվեցի անգամ իմանալու համար, թե ո՞ր մեկն է չարախոսում, իրանքհիմար էին, որովհետև չգիտեին, որ անգամ ետևից աչքեր ունեմ: Ես ստում եմ գուցե, ասելով, որ ոչինչ չի խանգարում ժպտալ, դա օգնող սուտ է , դա արդարացնումա ինձ ու շատ շատերին, ովքեր եղան իմ կյանքում: Ես ունեցա ահռելի կորուստ, որը շուտվանից էի կանխազգացել, ես ունեմ ներսում դատարկություն, բայց սեր կոչվածը ինձ չի կարող ծնկի բերել: Ես շարունակում եմ ժպտալ: Ես քայլերս չեմ դանդացեցնում իմանալու համար, թե ո՞վ կհասնի ինձ,իրանք են հիմար, եթե մտածում են, որ սպասում եմ իրանցից որևէ մեկին: Գուցե կոպիտ եմ ու շատերդ չեք հասկանում կոպտությունս, բայց ինձ ոչինիչ չի խանգարում ժպտալ, ես ստում եմ , կեղծում եմ` ինքս քննադատելով կեղծը, բայց դա օգնումա մարդկանց հասկացնել, որ չեն կարող ծիծաղել ինձ վրա: Թող հասկանան, վաղուց ժամանակն է ... Շատ անգամներ եմ ասել, ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ... Երջանիկ եմ ու չեմ ուզում ինչ որ մեկըփչացնի իմ երջանկությունը: Ես շարունակում եմ ժպտալ անկախ ամեն ինչից: Ինձ այդպես են դաստիարակել...