Կայքի մենյու
Block title
Verification: 4704aad9c66273fd
Մենք օդնօլասմնիկոմ
Bloh News
Block title
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Նամակ հայ զինվորից
20:50
Նամակ հայ զինվորից
Հիշու՞մ էք այն հին ու լավ ժամանակները , երբ դեռ չկար հեռախոս : Այն առավել հուզիչ արտացլովել էր , այն ժամանակ , երբ բանակային տղան նամակ էր ուղարկում տուն: Դե հիմա այդ անչափ սպասված նամակներին փոխարինել է հեռախոսը, սակայն ինչպես ասում են համն ու հոտը դեռ չի կորել, նամանավանդ երբ նամակը ստանում են զինվորից:

Նամակ

Իհարկե , ինքս շատ եմ սիրում նամակներ ընթերցել , իսկ այժմ կներկայանցնեմ մի նամակ, որը ծառայող տղան նամակ է ուղարկում ընտանիքին:

Բարևնե՜ր…. Բարև մա՜մ ջան , բարև պա՜պ ջան , լավ էք ի՞նչ էք անում , ապերը , քուրիկը ո՞նց են : Ես լավ եմ մամ ջան գիտեմ ամենաշատը դու ես մտածում , բայց լավ իմացի մտածելու բան չկա , մնաց ընդհամենը մի քանի ամիս ծառայեմ գամ , հիշու՞մ ես այն ժամանակ , երբ ասում էիր , երբ կանցնեն այդ տանջալի ժամանակները , ասեմ իմացի մամ ջան արդեն անցել է , մի քանի ամիսն ի՞նչ է , որ չդիմանաք տարիների համեմատ: Մամ ջամ կարոտել եմ , այն էլ ինչքա՜ն, հեշտ չի եղել գիտեմ ,ոչ իմ համար, ոչ էլ ձեր, բայց արդեն հասուն տղա եմ ,հակսանում եմ, որ բանակը իսկական տղայի տեղնա , որ էստեղից տղաները դաստիարակված , ուժեղ ,կոփված են դուրս գալիս դեպի նոր կյանք: Մամ կհավատա՞ս, չեմ ափսոսում էս երկու տարվա համար, էնքա՜ն բան եմ , սովորել , որ էլ ասելու չի: Մամ ջան հիշում ես , որ ասում էիր տղես սոված կմնա, մամ ջան հիմա ամեն ինչն էլ ուտում եմ, ճիշտա մեր տան ճաշերի ու քո սարքածների համն ու հոտը չունի , բայց ուտում եմ ու հիշում եմ, մի մտածի հաստատ սոված չեմ մնա, ամեն ինչ էլ ուտում եմ:Մամ ջան լավ մարդ դարձած տուն եմ գալու այ տես ու դու էլ պապան էլ հպարտ կլինեք: Մամ ջան քիչ մնաց հավատա, ծառայությունը վատ բան չի , մենակ կարոտն ա խեղդում , բայց ինչ արած պիտի ծառայեմ , բա որ ես այսօր չծառայեմ դու ու մյուսները ո՞նց պիտի հանգիտ քնեք, բա մամ ջան, քո պաշտպանը կլինեմ: Մամ ջան գիտեմ , քո համար էլ ա դժավար , հիշու՞մ ես, տանը հագիստ նստած էի մեկ էլ տեսնեմ ասեցին արի <<պավեսկեդ>> վերցրու , պիտի ծառայես, չհավատացիր, ինչի՞ բայց, հիմա հավատում ես չէ՞: Մամ ջան դուք , որ ուժեղ լինեք ես էլ ուժեղ կլինեմ, չէ որ ձեզնով եմ ուժ ստանում , գիտեմ դուք իմ համար էք մտածում` ես էլ ձեր: Մամ ջան քո արցունքներն էլ եմ հիշում , հիշում ոնց էիր գրկել ամուր ու բաց չէիր թողնում,մամ ջան պապաի դեմքն էլ եմ հիշում , ճիշտ ցույց չէր տալիս, բայց զգում էի , որ կանգնում էր պատի տակ ու նեղվում էր , դե տղամարդ էր դրա համար: Ապերի դեմքնել էմ հիշում , քուրիկի դեմքն էլ եմ հիշում, ամբողջն հիշում եմ , բայց արդեն անցյալում մնացած հուշ որպես , որովհետև հեսա հինգ ամսից գալու ե մ մամ ջան:Մամ ջան չեմ փոշմանել ծառայության համար , մի քիչ մնաց ծառայեմ ու գամ, լավ մնացեք , դիմացեք բան չմնաց, բա որ ես չծառայեմ , իմ տեղն ով պետք է ծառայի:Սիրում եմ ձեզ բոլորիդ…….

Մա՜մ ջան մնաց հինգ ամիս………..
Դիտումներ: 637 | Ավելացրեց: NANAJan | Տեգեր: nnnn | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 24
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Яндекс.Метрика
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
 
 
Copyright MyCorp © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz