Իհարկե ժամանակի դեմ ամենքս էլ մեր կարող ուժը պետք է գործի դնենք ` հաշվի չառնելով նրա արագ ընթացքը , դեմ կանգնենք նրան ու հաստատ խոսքով ու գործով կախվենք նրա սլաքներից ու հետ պտտենք այն , որ ժամանակը լինի մեզ հետ հավասար , մեզ հետ կայուն : Կյանքը շատ արագ է , ոչինչ չունեմ ասելու, սակայն քո արածը գնահատելու համար դու ժամանակ պետք է ունենաս, որ հետ նայես, որ զգաս` արդյո՞ք կա՞ հնարավորություն ամեն բան հետ բերելու կամ փոխելու, իսկ դրա հնարավորությունը չունենք նրա համար , որ այս կյանքը ռիթմիկ է ` կախված տարբեր մարդկանցից: Կյանքը պտտվում է ամեն անգամ `իր հետ ու իր մեջ առնելով ժամանակի անհուն զգացումը : Ասում են` ժամանակի հետևից ընկնողը , երբեք էլ չի կարող նրան հասնել , այլ հակառակը` ինչ ունի, այն էլ կորցնում է: Կյանքը , որքան արագ է , այնքան էլ դանդաղ է, դանդաղ է այն մարդկանց համար , ովքեր հասցնում են նրա ու ժամանակի հետ քայլել , իսկ այդպիսի մարդիկ քիչ են, քիչ են նաև այն մարդիկ, ովքեր կարողանում են ժամանակի մեջ տեղավորվել ու հասցնել ` անելով ամեն բան մեկ օրվա ընթացքում: Իհարկե քիչ չէ նաև այն մարդկանց թիվը , ովքեր վաղուց արդեն հոգնել են կյանքի արագ ընթացքի ու ժամանակի հետ պայքարից , հոգնել են , որովհետև չեն ունեցել այնպիսի զորեղ ուժ, ինչպիսին կլինի կյանքի միակ ընթացքը` դանդաղեցնող: Այդպիսի մարդիկ արդեն համակերպվել են: Բայց ամեն մեկը չէ , որ կարող է համակերպվել կյանքի արագ ու սրընթաց ռիթմին , ամեն մեկը մեկ չէ , որ կկարողանա ընդունել ժամանակի երբեմնի մարտահրավերը պարտված , կան մարդիկ ովքեր չեն համակերպվում և ոչ մի սխալ կամ իրենց հակառակ պնդմանը հակասող երևույթի հետ: Իսկ ժամանակի դեմ բոլորս էլ անզոր ենք , նամանավանդ այն դեպքում , երբ այն համընթաց է կյանքին , եթե չես կարող ժամանակի ուղին փոխել , իսկ դա անկեղծ ասած անհավատալի է , ապա փորձիր փոխվել դու, որովհետև կյանքը ինչպես եղել է, այնպես էլ պիտի շարժվի, ուղղակի այս կյանքում միշտ էլ մարդն է համակերպվել կայնքի հետ , ո՛չ թե կյանքը հարմարեցրել իրեն: Հոդվածը պատրաստեցին ` Նանան և Արսենը
|