Կյանքը նման է գրքի... թերթել, թերթել, թերթել և այսպես շարունակ, բայց ցանկության դեպքում կարող ես գրքի էջերը ետ թերթել և նորից վերանայել, հասկանալ ճիշտը, ըմբռնել և նորից շարունակել ընթերցել: Սակայն այդ հնարավորությունները մեզ կյանքում տրված չեն: Չես կարող գործել որևէ արարք, որոշ ժամանակ հետո ետ գնալ և մտածել արժեր այն անել թե ոչ, կամ ճիշտ եմ դատել տվյալ պահին, որ այդպես եմ գործել: Գիրքը ընթերցելու ժամանակ մենք տեսնում ենք թե ինչպեսէ շատ արագ զարգանում հերոսների կյանքի իրադարձությունները, թե ինչպես են նրանք կյանքը անցկացնում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին փնտրելով և չանցած մի քանի թերթ արդեն տեսնում ենք, որ գտել է այն, ինչը մենք փորձում ենք գտնել տարիներ շարունակ: Փնտրածը պարտադիր չի լինի նյութական արժեք այն կարող է լինել նայև հոգևոր և սոցիալական: Մենք փնտրում ենք տարբեր ճանապարհներ երիտասարդ մնալու, հաղթանակած, սիրված լինելու, հարուստ կամ հայտնի լինելու համար, բայց և ժամանակի ընթացքում գիտակցում , որ մենք մահկանացու ենք և մեր կյանքը ամեն վայրկյան կարող է շրջադարձային լինել և որը ընդհանրապես նման չէ գրքին... Կարելի է տանել մի քանի զուգահեռներ կյանքի հետ, բայցդրանք բնավ այն չէ, որը մարդ կցանկանար իր համար կամ միգուցե մի փոքր հատված կազմեր: Այնուամենայնիվ մարդու կյանքը անսահմանություն է տիեզերքում և այն չի տեղավորվի հարյուրավոր էջերի մեջ...
Անդարձ աշխարհի վարդագույն միգում. Կյանքի հեռավոր, երազ օրերում, Մի խորհրդավոր թախիծ էր հսկում, Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում, Կյանքի հեռավոր, երազ օրերում…