✽ Երանի թե մի լուռ երազի նման իմ երազանքներն էլ իրականություն դառնան, ուզում եմ թվել մի քանի երազանքներ, որոնք հավանաբար նաև ձեր հոգուց են բխում: ✽ Երանի ամեն առավոտ արթնանամ ու տեսնեմ` արևի պայծառ շողերով լուսավորված դեմքեր: ✽ Երանի այս աշխարհում պակասի սուտն ու վատը, կեղծիքն ու անարադարությունը: ✽ Երանի միայն տեսնեմ սիրող սրտեր, ոչ թե հենց <<սեր>> իմաստով , այլ մարդը մարդու նկատմամբ սիրելու զգացմունքը: ✽ Երանի ցավն ու լացը դառնան մարդուն շատ հեռու հին ծանոթներ: ✽ Երանի մի օր արթնանամ ու սև ֆոնի վրա ոչինչ չտեսնեմ , այլ ամեն ինչ տեսնեմ գունավոր ելևէջների ներդաշնակությամբ: ✽ Երանի տեսնեմ ուրախ , ջերմ ընտանիքների: ✽ Երանի տեսնեմ ամենուր ժպտացող ու ժպիտի արժանացող մարդկանց: ✽ Երանի ունենամ լավ, բարի , օգնող ու հասկացող ընկերներ: ✽ Երանի գտնեմ այս կյանքում իմ տեղը, դառնամ արժանավոր զավակ իմ ու իմ ծնողների համար: ✽ Երանի մարդիկ քիչ հիվանդանան , միշտ լինեն առողջ: ✽ Երանի փոքրիկները միշտ լինեն այդպես կենսուրախ, ժպտադեմ: ✽ Երանի ինչ երազում եմ, այն էլ կատարվի: ✽ Հուսով եմ ` սա ոչ թե միայն ինձ համար երազված երազանք է , այլ բոլորիս համար: ✽ Երանի ամենուր խաղաղություն լինի:
|