Ասե՞մ խոսքեր , որոնք իմը չեն , արտահայտե՞մ մտքեր , որոնք այնքան էլ հնազանդ չեմ իմ մարդ տեսակին , խոսե՞մ այնպես , ինչպես մի այլմոլորակային ` դա ես չեմ լինի , այլապես այստեղ նստած կլիներ հպարտությունը` ամեն ինչից վեր դասող անձ, ով իրենից բացի ոչինչ ո՛չ տեսնում է, ո՛չ էլ ճանաչում է: Լինե՞մ անկախ, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես , ասեմ ` իմը չէ: Սիրե՞մ կամ մեկ քայլ կատարե՞մ , ատե՞մ մեկին, ում չեմ ուզի` ևս ես չեմ : Կառուցե՞մ ու քանդե՞մ մի ամուր կառույց `հաշվի չառնելով կառուցողի մարդ տեսակն ու ինձ այդքան հարազատ լինելը ` ես չեմ : Ստե՞մ , խաբե՞մ , թալանե՞մ, նեղացնե՞մ , վիրավորե՞մ մեկին կամ անծանոթի `ևս ես չեմ : Գնա՞մ , հեռանա՞մ մի ուրույն վայր , ուր մարդու շունչ դեռ այդտեղի օդը չի շնչել` ևս ես չեմ : Շնորհակալություն չհայտնե՞մ , հեռանա՞մ` առանց երախտիքի խոսքի ու անշնորհակալի նման մնա՞մ անցյալի փոշիների հետքը `դա ո՛չ ինձ համար է, ո՛չ էլ կողմ է իմ ընտրած ու գործած սկզբունքին: Գրե՞մ անթիվ նամակներ ու երբեք էլ չտա՞մ դրանց համանուն պատասխանները ` ես չեմ : Տա՞մ անորոշ ու բազում օդից կախյալ հարցեր ու թողնե՞մ դրանք ամբողջ կյանքում անպատասխան ` ես չեմ: Տա՞մ կամ վերցնե՞մ այնպիսի իրեր , որոնք անպետք են կամ ինձանից էլ թանկ ` ես չեմ : Երգե՞մ կամ գովե՞մ մեկին , ով երբեք էլ արժանի չէ իմ գովասանքին ` ես չեմ: Պատասխանե՞մ անարժան ու անմարդկային թվացող երևույթների հարցերին ու նույնիսկ ուղի կամ ընթացք տա՞մ ` ես չեմ: Մասնակցե՞մ գողությանը ու անպատիժ մնա՞մ կամ մասնակցին չպատժե՞մ ` ես չեմ: Լինե՞մ անարդար ` արդար դատը թողած, լինե՞մ կայուն ու հստակ `երկու ոտքով ամուր կանգնած ու ինձ ցած նետե՞ն ու մնա՞ն անպատիժ ` ես չեմ: Մտնե՞մ այնտեղ , ուր դարեր շարունակ արգելված է ` ես չեմ: Լինե՞մ հակառակ բոլորին ամեն ինչով , անե՞մ այն, ինչ թղթադրամի հակառակ կողմը ցույց կտա՞` ես չեմ: Քայլե՞մ այնպես, ինչպես առաստաղից հարկադրաբար կուզ ձեռքբերած մարդ ` ես չեմ: Նվաստանա՞մ կամ ծնկե՞մ այնպես, ինչպես ծնկում են անհույսներն ու երբեք լույսի ընծային չհավատացող ` հոռետեսները ` ես չեմ: Պտտվե՞մ ժամանակի սլաքին հակառակ կամ նրա ուղղությամբ ` ես չեմ: Լավ, իսկ ո՞վ եմ ես, կհավատա՞ք , անգամ սրա հակադարձ իմաստով մարդ տեսակը չեմ ես : Անորոշ եմ ես , միայն սա կարող եմ ասել : Անորոշ եմ կյանքի ամեն դրվածքի ու դարձվածի հանդեպ : Էլ ինչու՞ են ասում ` կյանքը քո ուղին բացողն ու հարթողն է , քեզ ճիշտ ու նրա հետնորդը դարձնողն է , բայց իմ դեպքում ամեն ինչ հակառակն է : Երևի թե ես տարբեր եմ ու շատ տարբեր է ինձանից կյանքը:
|